Ֆրանսիայում վանդալները հրեաների 200 գերեզման են պղծել
                        Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից ոչ հեռու գտնվող Սար-Յունիոն բնակավայրի Էլզա շրջանում անհայտ մարդիկ պղծել են հրեական գերեզմանոցի մի քանի հարյուր գերեզման: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ  նախարար Բերնար Կազնևը:
Նա չարագործների այդ արարքն անվանել է հանրապետության դեմ հերթական ոտնձգություն և նշել, որ իշխանություններն արդեն սկսել են հետաքննություն անցկացնել: 
Գերեզմանոցն ունի 400 գերեզման, որոնցից 200-ը վանդալներն ավերել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

