Ի՞նչ է Ջրօրհնեքի խաչքավորությունը
Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան տոնի հետ միասին տոնվում է նաև Աստվածհայտնությունը, որ եղավ Տիրոջ Սուրբ Մկրտությամբ:
Հունվարի 6-ին Ս. Պատարագի ավարտին կատարվող Ջրօրհնեքի արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Խաչը ջրի մեջ իջեցնելը խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը:
Սուրբ Եկեղեցու հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր: Խաչքավորը Սուրբ Խորան է բարձրանում ծիսական զգեստով` շապիկով և հողաթափերով: Ջրօրհնեքից հետո խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է իր տուն: Քահանան 40-րդ օրը՝ Տյառնընդառաջի տոնին, այցելում է խաչքավորի տուն՝ ընդառաջ գնալով Տիրոջ խաչին, օրհնում է տունը եւ խաչը վերադարձնում եկեղեցի:
Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց մասնավոր զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելությանը, աջակցում են հոգեւոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:
Խաչքավորությունը նաև Եկեղեցու գնահատանքն է` ազգային և եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարևոր ավանդի և վաստակի: