Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու Ջրօրհնեքի խաչը վերադարձավ եկեղեցի
Հունվարի 6-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ Սրբազանը Ջրօրնեքի կարգ կատարելուց հետո խաչը հանձնեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին: Վերջինս այս տարի ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորն է: Խաչը Սուրբ Ծննդյան ս. պատարագից ցայսօր Սեյրան Օհանյանի տանն էր գտնվում: Այսօր խաչը վերադարձավ եկեղեցի:
Նրա առաջարկությամբ այդ խաչը տարվա ընթացքում շրջելու է զորամասերում ու դիրքերում՝ Տիրոջ օրհնությունը հայ զինվորներին փոխանցելու համար: