2352 դիտում
19:27 06-01-2015
Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավոր է դարձել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ տոնական սուրբ պատարագ է մատուցվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Հանդիսավոր պատարագը մատուցվել է Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:
Ի թիվս բարձրաստիճան մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և այլ պաշտոնյաների` պարատագին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ`Ռուզաննա Խաչատրյանի հետ:
Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:
2015թ. Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավորն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ծիսակատարության ավարտին Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսը նորօծյալ խաչքավոր Սեյրան Օհանյանին հանձնեց օրհնված խաչը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար:
Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը մի քանի օր կգտնվի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: Պաշտպանության նախարարի առաջարկով ջրօրհնյաց խաչը կհասցվի նաև ՀՀ ԶՈՒ զորամասեր և մարտական հենակետեր, որպեսզի զինծառայողներն էլ հաղորդակից լինեն օրվա խորհրդին:
Նմանատիպ նյութեր
1850 դիտում
14:45 24-02-2015
Սեյրան Օհանյանը Գուգարաց թեմի առաջնորդին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով. լուսանկարներ
Այս բաժնից
949 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1291 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1108 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան