211652_close_icon

Ջրօրհնեքի խաչը «շրջելու» է դիրքերում

views-count1399 դիտում article-date 17:31 14-01-2015
ԱՀԹ Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Տ. Շահե քահանա Հայրապետյանը ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Տ. Մովսես աբեղա Սարգսյանին փոխանցեց եկեղեցու ջրօրհնեքի խաչը: Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկությամբ խաչը շրջելու է հայկական զորամասերում ու պաշտպանական դիրքերում՝ Տիրոջ օրհնությունը փոխանցելով հայոց բանակի զինվորներին: Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնում են Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Նմանատիպ նյութեր