Վաշինգտոնի կենդանաբանական այգում սատկել է հսկա պանդայի ձագերից մեկը
                        Վաշինգտոնի կենդանաբանական այգում  նախորդ շաբաթ լույս աշխարհ եկած հսկա պանդայի ձագերից մեկը սատկել է: «Ցավով հայտնում ենք, որ ձագերից ամենափոքրը սատկել է»,-ասվում է այգու հայտարարության մեջ: 
Մեյ Սյան անունով պանդան այժմ երկու ձագ ունի: Նա հղիացել էր ապրիլին՝ արհեստական բեղմնավորման ճանապարհով: Մասնագետները նշում են, որ նրա ձագերը կարեւոր են պանդաների սերունդը շարունակելու տեսանկյունից: 
Բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ աշխարհում մնացել է  ավելի քան 1500 պանդա:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

