211652_close_icon
views-count2803 դիտում article-date 17:29 12-01-2015

23-ամյա երիտասարդը կարաոկե ակումբի մոտ դանակահարել է ծանոթին

23-ամյա Արման Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևան քաղաքի Խանջյան 31ա հասցեում գործող «Վ.Վ.» կարաոկե ակումբի մոտակայքում` նույն շենքի կամարաձև անցման մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ` Հրաչ Սևոյանի հետ, որի ընթացքում կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին և դիտավորությամբ առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր