2318 դիտում
14:55 20-11-2014
Վանաձորցի երիտասարդը դանակահարել է իրեն ուսով պատահաբար դիպած անցորդին, իսկ կարաոկե-բարում ընկերուհու հետ գտնվելու ընթացքում մեծ «դեբոշ» է սարքել
Սլավիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.05.2012թ-ին, ժամը 22.30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տ. Մեծ պողոտայի 10 շենքի մոտակայքում եղբոր՝ Ահարոն Մխիթարյանի հետ քայլելիս միմյանց ուսով բախվելու պատճառով վիճաբանել է նույն պողոտայով քայլող Տիգրան Սիմոնյանի, Մամիկոն Սիմոնյանի և Տիգրան Գրիգորյանի հետ, որի ընթացքում նախապես իր մոտ սուր ծակող-կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Մամիկոն Սիմոնյանին և հեռացել դեպքի վայրից: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանից:
Բացի այդ, Ս. Մխիթարյանը 2012 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 20-ի սահմաններում իր ընկերուհի Մելինե Սուքիասյանի հետ գնացել է Վանաձոր քաղաքի Բաթումի 9ա հասցեում գործող «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բար, որտեղ վերջինիս հետ խմել է «Գյումրի» տեսակի գարեջուր: Ժամը 21:30-ի սահմաններում դուրս է եկել կարաոկե-բարի միջանցք, որտեղ կարաոկե-բարի հաճախորդ Լուսինե Ֆահրադյանը խնդրել է փակել սրահի մուտքի դուռը, որպեսզի երաժշտության ձայնը չխանգարի իր հեռախոսային խոսակցությանը, սակայն Սլավիկ Մխիթարյանը դրանից խիստ զայրացել է և Լուսինե Ֆահրադյանի հասցեին տվել բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո վերադարձել է կարաոկե-բարի սրահ:
Երբ Լ. Ֆահրադյանը վերադարձել է սրահ և Սլավիկ Սխիթարյանից պահանջել, որպեսզի վերջինս իր պահվածքի համար ներողություն խնդրի, Սլավիկ Սխիթարյանը, դրանից ավելի զայրանալով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հաճախորդների և հիշյալ կարաոկե-բարի աշխատակիցների նկատմամբ, տևական ժամանակ ինչպես ներկաների հասցեին, այնպես էլ անորոշ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, սեղանի վրա առկա իրեր՝ բաժակներ և շշեր է նետել հաճախորդների ուղղությամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ դիտավորությամբ վնասել է հիշյալ համալիրին պատկանող գույքը: Իսկ երբ ցանկացել է բաժակով հարվածել Լուսինե Ֆահրադյանին, նրան խանգարել է մյուս հաճախորդ Մարի Կիրակոսյանը: Սլավիկ Սխիթարյանը ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:
Այնուհետև Ս. Մխիթարյանի խուլիգանական գործողությունները դադարեցնելու նպատակով ռեստորանային համալիրի մենեջեր Կարեն Դոդոռյանը պարզաբանումներ ստանալու նպատակով նրան դուրս է հրավիրել համալիրի տարածքից, որից հետո Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցի 8-րդ շենքի մոտակայքում Սլավիկ Մխիթարյանն իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Կարեն Դոդոռյանի մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս և դիմել փախուստի:
Նախաքննության ժամանակ գործով տուժողներ Մամիկոն Սիմոնյանի և Կարեն Դոդոռյանի նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Սակայն պաշտպանի համար կասկած է հարուցել տուժող Կարեն Դոդոռյանին պատճառած մարմնական վնասվածքների բնույթի և ծանրության աստիճանի վերաբերյալ տրված եզրակացությունը, հետևաբար կրկնակի փորձաքննություն է պահանջել, որպեսզի պարզվի տուժող Կարեն Դոդոռյանին պատճառված մարմնական վնասվածքների բնույթը, վաղեմությունը, պատճառման մեխանիզմը և ծանրության աստիճանը:
Դատարանը որոշում է կայացրել նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ նյութեր
7868 դիտում
22:50 08-02-2015
Ռոնալդուն կարաոկե բարում նշել է իր 30-ամյակը. տեսանյութ
1485 դիտում
14:43 25-10-2014
«Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում 29-ամյա հարբած երիտասարդը բռնություն գործադրելով իրարանցում է սարքել
2022 դիտում
19:31 03-07-2014
27-ամյա երիտասարդը «դեբոշ» է սարքել «Աուրա» գիշերային ակումբում և սեռական բնույթի հայհոյանքներ տվել տնօրենին
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը