211652_close_icon
views-count2721 դիտում article-date 18:54 13-11-2014

Արմավիրում 32-ամյա երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել ծանոթին՝ իրեն չբարեւելու համար

32-ամյա Ռուստամ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ 4-րդ փողոցի 4-րդ շենքի մոտակայքում իրեն չբարևելու պատճառով, իր անձի առավելությունները ցույց տալու մոլուցքից մղված, խուլիգանական դրդումներով վիճաբանության և կռվի մեջ է մտել՝ նույն գյուղի բնակիչ Տիգրան Հակոբյանի հետ, որի ժամանակ բռունցքներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Տիգրան Հակոբյանի դեմքի և մարմնի տարբեր հատվածներին` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Ռուստամ Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր