19-ամյա երիտասարդը Հյուսիսային պողատայում թիկունքից դանակով հարվածել է ծանոթին
19-ամյա Արսեն Փահլևանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հյուսիսային պողոտայում գործող «Այվի» սրճարանի մոտ վիճաբանել է Արթուր Հարությունյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս մեջքի շրջանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: