5640 դիտում
21:27 10-01-2015
Այսօրվանից օրինախախտ միգրանտները կարող են 10 տարով զրկվել Ռուսաստան մուտք գործելու իրավունքից
Ռուսաստանում միգրացիոն կանոնների խախտման խստացված պատժաչափերի արդյունքում ավելի քան 1 միլիոն օտարերկրացիների համար 10 տարով կարող է փակվել մուտքը Ռուսաստանի Դաշնություն:
Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում միգրացիոն օրենսդրության մի շարք փոփոխություններ, համաձայն որոնց Ռուսաստան մուտք գործելու արգելք է սահմանվում այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր կխախտեն օրինական կեցության ժամկետը. նրանք, ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր ավելի՝ 3 տարով կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում՝ արգելքը 5 տարի է, ավելի քան 360 օրվա դեպքում՝ 10 տարի։
Հիշեցնենք, որ ըստ օրենքի, առանց վիզայի Ռուսաստան մուտք գործած օտարերկրացիները կարող են մնալ այդ երկրում 180 օրվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկին զգուշացրել է, որ նոր խստացման արդյունքում ավելի քան 1 միլիոն օտարերկրացիների համար 10 տարով կարող է փակվել մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Ըստ պաշտոնյայի, օրինախախտների մեծ մասը ԱՊՀ երկրներից են։
Նմանատիպ նյութեր
2463 դիտում
09:21 16-12-2014
Ռուսաստան մուտք գործելու 10 տարվա արգելք կդրվի օրինախախտ միգրանտներին
2142 դիտում
17:16 11-10-2015
Ֆաբրեգասը կես տարով զրկվել է վարորդական իրավունքից
13153 դիտում
22:48 13-12-2016
Յայա Տուրեն 1,5 տարով զրկվել է վարորդական իրավունքից և տուգանվել 54 հազար ֆունտով
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում