Ռուսաստան մուտք գործելու 10 տարվա արգելք կդրվի օրինախախտ միգրանտներին
ՌԴ Պետդումայում օրենք է ընդունվել այն մասին, որ բոլոր այն միգրանտները, ովքեր կխախտեն օրենքը, նրանց վրա Ռուսաստան մուտք գործելու արգելք կդրվի 10 տարով:
Ըստ այդ օրենքի, այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր Ռուսաստանում գտնվել են 280 օր և ավելի, մուտքն այդ երկիր կարգելվի 10 տարով:
Իսկ այն միգրանտերը, ում ժամանակավոր՝ 180 օրվա ընթացքում թույլատրված 90 օր մնալու ժամկետն արդեն անցել է, և նրանք չեն լքել ՌԴ տարածքը, ապա նրանց մուտքի արգելքը կազմում է 3 տարի: