16682 դիտում
11:35 07-01-2015
Երևանում վրաերթի ենթարկված Ավստրալիայի քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ հունվարի 6-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Ավստրալիայի քաղաքացի, 42-ամյա Գայե Ջոշարին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին՝ Մաշտոցի 42ա շենքի դիմացից: Այդ օրը անհայտ մակնիշի և համարանիշի ավտմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան և թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի:
Փաստի առթիվ Հայաստանի քննչակայն կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: