53338 դիտում
11:40 04-01-2019
Ուշիի ոլորաններում КамАЗ-ով մի քանի տոննա ցորեն տեղափոխող ու վթարի ենթարկված Ռուսաստանի Դաշնության քաղաքացին հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Աշտարակի բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Դիգորսկիի մարզի բնակիչ, 41-ամյա Թեմուր Գազալովը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Ուշիի ոլորաններում իր վարած КамАЗ մակնիշի P 159 A123 համարանիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։ Մինչ կողաշրջվելը, նրա ավտոմեքենան բախվել էր Շենավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Գազալովի մահվան մասին ոստիկանությունը տեղեկությունն արդեն փոխանցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/25/1113677/?fbclid=IwAR38btSuzByDwuJiRtCx-eEHBFGyRBR6a6RkoBczAleQZCu1YZj97zSXI_A]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Audi մակնիշի 34 DF 696 համարանիշի ավտոմեքենային և կրկին առաջ ընթանալով՝ բախվել նորից երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել մի քանի ծառերի ու հայտնվել բնակչին պատկանող այգում։
Վթարի հետևանքով КамАЗ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը, և օպերատիվ էին գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։
Քննարկվել էր, թե արդյո՞ք վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչն է զբաղվելու, թե՞ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ КамАЗ-ը եղել է կցորդիչով, և կցորդիչը պոկվել էր և այն բարձված էր եղել ցորենով, ցորենն էլ ամբողջովին թափվել էր։ Ոստիկանությունը պարզում էր վարորդների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1912 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)