Մոսկվայում զինված անձինք տոնածառեր են գողացել
Մոսկվայի Սմոլսկի փողոցում զինված անձինք հարձակվել են մի տղամարդու վրա եւ գողացել նրա երկու տոնածառերը: Զենքի սպառնալիքի ներքո՝ նրանք տղամարդուց խլել են նաեւ ամանորյա զարդարանքներ:
Հանցագործները բռնվել են: Հարուցվել է քրեական գործ: Գողերից մեկը նախնինում քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ թմրանյութերի վաճառքի համար: