Ռուսաստանը Դոնբասին տոնածառեր կնվիրի
Նոր տարվա նախաշեմին Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է անակնկալ մատուցել Ուկրաինայի երեխաներին:
Գերատեսչությունը նախատեսում է որպես հումանիտար օգնություն Դոնբաս ուղարկել տոնածառեր եւ նվերներ:
Առաջիկա հումանիտար օգնությունը կներառի նաեւ սննդամթերք, հիգիենայի պարագաներ եւ տաք հագուստ: Օգնությունը հավաքագրելուց հաշվի է առնվել Դոնբասի բնակիչների ներկայիս սոցիալական վիճակը: