Օգնության են հասել փրկարարները
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում Ֆորդ-Տրանզիտ մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 35VT386 պ/հ ավտոմեքենան (վարորդ Հ. Բ.):