Փարիզում գողացել են Կավանիի 200 հազար եվրո արժողությամբ մեքենան
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի մեքենան գողացել են երկուշաբթի երեկոյան:
200 հազ. եվրո արժողությամբ Range Rover Autobiography մակնիշ ամենագնացըը տարել են քաղաքի Նեյի-սյուր-Սենի շրջանից:
Ոստիկանությունը շատ արագ՝ ընդամենը մեկ օր հետո, մեքենան հայտնաբերել է Լե-Բուրժեում: Մեքենայի առևանգիչը ձերբակալվել է: