211652_close_icon
views-count956 դիտում article-date 14:47 23-12-2014

Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Ձյուն է տեղում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում: Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր