Խորհրդակցություն ՏԿԱԻ նախարարությունում
Դեկտեմբերի 22-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարին զեկուցվեց մարզերից և մայրաքաղաքից 38 սակրավորների դասընթացների ավարտի և 800 փրկարար ծառայողների ատեստավորման արդյունքների մասին: Ս. Ազարյանը զեկուցեց նաև մարզերի շտապօգնության մեքենաների քանաքի և վիճակի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների մասին:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց դեկտեմբերի 26-ին նախատեսվող ՏԿԱԻ նախարարության փողային նվագախմբի բարեգործական համերգի նախապատրաստական աշխատանքների մասին:
Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը զեկուցեց Նիդերլանդների անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայության ներկայացուցչական պատվիրակության այցի, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման մասին: Նախարարին ներկայացվեցին նաև դեկտեմբերի 18-ին կայացած միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին:
Խորհրդակցության ավարտին ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում շնորհեց փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Մկրտիչ Ուլիկյանին: