211652_close_icon
views-count15866 դիտում article-date 19:00 02-10-2015

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կայացավ պարգևատրման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում կայացավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև ՏԿԱԻ աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի, այլ գերատեսչությունների ղեկավարների հրամաններով՝ մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրվեցին նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխատակիցներ, շնորհվեցին լեյտենանտի կոչումներ: Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց ՏԿԱԻ աշխատակիցներին՝ խրախուսման և կոչումների շնորհման կապակցությամբ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու: [color=#EF2929] «Ես հպարտ եմ, որ մենք միասին ենք աշխատում: Ուզում եմ ընդգծել, որ ձեր առջև դրված խնդիրները լավ եք կատարում, որի գնահատականներից մեկն էլ այն է, որ Հայաստանը, աշխարհի հզոր երկրների կողքին այսօր ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ է: Դա մեր բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է, որին մենք միասին ենք հասել: Շատ անելիքներ ունենք, ունենք նաև բացթողումներ, բայց այսօր ես մեկ անգամ ևս ձեզ ուզում եմ ասել՝ շնորհալակություն»,-նշեց նախարարը՝ ավելացնելով, որ ամեն անգամ, երբ որևէ փրկարարական աշխատանքի համար մարդիկ շնորհակալություն են հայտնում, հպարտանում է իր կողքին կանգնած թիմի աշխատանքով:[/color] ՏԿԱԻՆ մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ՊՆ-ի, ԱԱԾ-ի , Գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով: ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով՝ «ՀՀ ՏԿԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով պարգևատրվեցին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ շնորհվեց ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ տնօրեն Ամատունի Վիրաբյանին և ՀՀ ՏԿԱԻՆ «Հատուկ Լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Ասատրյանին: «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգևատրվեցին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՃԿՊԱ պրոռեկտոր , փ/ծ փոխգնդապետ Կարինե Ոսկանյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ hատուկ պահպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Դավիթ Ներսեսյանը, ՀՀ ՏԿԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը: ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ պետի տեղակալ-մարտական պատրաստության գծով, փ/ծ մայոր Գևորգ Խաչատրյանին շնորհվեց «Անվեհեր փրկարար» մեդալ: ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Բադալյանին, և ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Աբովյանի ՀՓՋ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Հովհաննես Հայրապետյանին տրվեց «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը: «Փրկարարար ծառայության մայոր» կոչմանն արժանացավ պաշտոնաթող կապիտան, ՀՀ ՏԿԱԻՆ վետերան Կարեն Սիմոնյանը: ԱԺ նախագահի կարգադրությամբ ՀՀ ԱԺ-ի պատվոգրով պարգևատրվեց ՀՀ ՏԿԱԻՆ փոխնախարար Արտաշես Բախշյանը: Հանդիսավոր արարողությանը ՓԾ մի շարք աշխատակիցների շնորհվեց լեյտենանտի կոչում: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 245+
245+

Նմանատիպ նյութեր