211652_close_icon

Տոնական բարեգործական համերգ՝ ՏԿԱԻ նախարարությունում. ֆոտոշարք

views-count1109 դիտում article-date 16:30 27-12-2014
Դեկտեմբերի 25-ին և 26-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը բարեգործական համերգ էր կազմակերպել մայրաքաղաքի Նորքի տուն-ինտերնատում և Խարբերդի մանկատանը: ՏԿԱԻՆ փողային նվագախումբը պարբերաբար հանդես է գալիս նման նախաձեռնությամբ` տոնական տրամադրություն և ջերմություն հաղորդելով ուշադրության կարիք ունեցող անձանց: Դասական, ազգային, հայրենասիրական և ժողովրդական ստեղծագործություններից զատ` նվագախմբի համերգային ծրագրում այս անգամ ընդգրկված էին նաև տոնական` ամանորյա ստեղծագործություններ: Փողային նվագախումբը տոնական կատարումներով բազմաթիվ հաճելի պահեր պարգևեց իր հանդիսատեսին, ինչպես նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության կողմից ամանորյա նվերներ փոխանցեց փոքրիկ ունկընդիրներին: Թե մանկատանը, թե տուն-ինտերնատում մեծ ջերմությամբ ընդունեցին և ճանապարհեցին նվագախմբին` հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր