211652_close_icon
views-count658 դիտում article-date 18:53 08-05-2015

ՏԿԱԻ նախարարությունում անհավատալի լավ է

Կյանքի ընթացքում դժվարություններ հանդիպում են բոլորի ճանապարհին, բայց ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել դրանք, ճակատագրի դաժան հարվածից հետո ոտքի կանգնել և շարունակել գնալ առաջ: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք դառնում են կամքի ուժի, կենսունակության ու լավատեսության օրինակներ, որոնք կարող են թևեր տալ և հուսահատ, հիասթափված մարդուն հուշել դեղատոմսի իրենց տարբերակը: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հանրապետության միակ պետական մարմինն է, որի համակարգում աշխատում է 30 սայլակավոր հաշմանդամ 23-ը` Երևանում տեղակայված ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, 5-ը` Լոռու, 2-ն էլ` Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում: Նրանցից գրեթե ոչ մեկ չէր հավատում, որ կարող է Հայաստանում աշխատանք գտնել, ապրել առավել լիարժեք ու հետաքրքիր կյանքով, ունենալ գործընկերներ ու խոցելի խավի ներկայացուցչից դառնալ ուրիշին օգնության ձեռք մեկնող: Այսօր ուզում ենք պատմել նրանցից մեկի մասին… Սևակ Մխիթարյանը ծնվել է 1985 թ. հունվարի 21-ին, Աբովյան քաղաքում, որտեղ էլ ապրում է մինչ օրս: Անտեղ էլ հաճախել է մանկապարտեզ, դպրոց… 2002 թ. ապրիլին տեղի ունեցած դժբախտ դեպքի հետևանքով (գազի բալոնի պայթյուն) զրկվում է երկու ոտքից և հայտնվում հաշմանդամի սայլակին: Սակայն դա նրան չի խանգարում սովորել ու ավարտել Լ. Օրբելու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ընտանիք կազմել և 2012 թ. աշխատանքի անցնել ՀՀ ՏԿԱԻ նախարարության համակարգում: Հաշմանդամություն ունեցող անձի համար Հայաստանում աշխատանք գտնելը թերևս ամենաբարդ խնդիրներից է, քանզի անհրաժեշտ պահանջները բավարարելու համար (կրթություն, տրանսպորտ և այլն) մեր երկրում դեռևս ստեղծված չեն բոլոր համապատասխան պայմանները:

Նմանատիպ նյութեր