Երեւանում փրկարարներն օգնել են տարեց քաղաքացուն
Այսօր ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քուչակ թաղամասի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. շտապօգնության աշխատակիցները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: