Երեւանում փրկարարներն օգնել են վատառողջ բնակչին
Այսօր, ժամը 09.31-ին ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Մեծի պողոտայի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: