Երեւանում փրկարարներն օգնել են տարեց բնակչին
Մարտի 8-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1925 թ. ծնված Ա. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ա. Հ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: