Երեւանում փրկարարներն օգնել են վերելակում արգելափակված քաղաքացիներին
Այսօր, ժամը 06.07-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 111 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին: