Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է ԵՏՄ-ին` Հայաստանի միանալու համաձայնագիրը. Հժ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագիրը:
Ակնհայտ է, որ Բելառուսը կվավերացնի համաձայնագիրը: Իսկ երեկ Ղազախստանի խորհրդարանի Ստորին պալատը՝ Մեջլիսը, լիագումար նիստում վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը՝ այն փոխանցելով վերին պալատին Սենատին: Այսպիսով, կարելի է ասել, որ հունվարի 1–ից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս փաստի կապակցությամբ ինչպես լավատեսական, այնպես էլ հոռետեսական կանխատեսումներ կան. իսկ թե որը կդառնա իրականություն ցույց կտա ժամանակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։