Բելառուսի խորհրդարանի Ստորին պալատը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
Բելառուսի խորհրդարանի Ստորին պալատն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Նրա խոսքերով՝ պայմանագրի վավերացման մասին օրենքն այսօր ընդունվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից: Բելառուսի խորհրդարանի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Սամոսեյկոն քվեարկությունից հետո լրագրողներին հայտնել է, որ ոչ ոք դեմ չի քվեարկել դրան:
Այսօր տվյալ հարցը պետք է դիտարկի նաև Բելառուսի խորհրդարանի վերին պալատը: