Մարտական ոչ-ոքի՝ «Բորուսիա» - «Վոլֆսբուրգ» խաղում. տեսանյութ
Բունդեսլիգայի 16-րդ տուի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Դորտմունդում, ուր տեղի «Բորուսիա»-ն հյուրընակլեց երկրորդ տեղով ընթացող «Վոլֆսբուրգ»-ին: Դիտարժան և անզիջում պայքարում ընթացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Առաջին խաղակեսը անցավ հյուրերի առավելությամբ,սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը ոչ միայն հավասարեցրեցին խաղը այլև տիրեցին նախաձեռնությանը:
Հանդիպման առաջին վտանգավոր պահը ստեղծվեց Միտչել Լանգերակի պաշտպանած դարպասի ուղղությամբ: «Գայլերի» առաջատար Դե Բրույնեի հարվածից հետո ավստրալացին հիանալի սեյվի հեղինակ դարձավ: Դրանից մի քանի րոպե անց Չիրո Իմմոբիլեի փոխանցումից հետո Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը: «Վոլֆսբուրգ»-ը 29-րդ րոպեին, երբ Կևին Դե Բրույնեն տուգանային արտակարգ հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսի վերջմասում դորտմունդցիների կրկին առաջ մղեց Չիրո Իմմոբիլեն: Այդուհանդերձ տանտերերի ուրախ տրամադրությունը փչացրեց հյուրերի կենտրոնական պաշտպան Նալդոն, ով անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով վերջակետ դրեց լարված հանդիպմանը:
«Բորուսիա»-ն 16 խաղից հետո 16 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում, իսկ «Վոլֆսբուրգ»-ը 31 միավորով 2-րդն է:
[b]«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ»՝2:2[/b]
Գոլեր՝ Օբամեյանգ 8՛, Իմմոբիլե 76՛ - Դե Բրույնե 29՛, նալդո 85՛