211652_close_icon
views-count1332 դիտում article-date 21:58 02-03-2014

Մարտական ոչ-ոքի` «Ատլետիկո»- «Ռեալ» խաղում. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական մրցավեճի շրջանակում տեղի ունեցավ մադրիդյան գլխավոր դերբին: Երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկո»-ն հյուրընկալեց առաջատար «Ռեալ»-ին: Համառ և անզիջում պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով: Արդեն 3-րդ րոպեին Բենզեման առաջ մղեց հյուրերին, սակայն մինչ ընդմիջման գնալը «Ատլետիկո»-ն կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ: 28-րդ րոպեին աչքի ընկավ Կոկեն, իսկ 46-րդ րոպեին Գաբին առաջ մղեց իր թիմին: Այդուհանդերձ Դիեգո Սիմեոնեի սաներին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Խաղավարտիվ 7 րոպե առաջ իր թիմին պարտություն փրկեց ամենահաս Կրիշտիանու Ռոնալդուն, ով դիպուկ հարվածով չո մի շանս չթողեց Տիբո Կուրտուային: 26 տուրից հետո առաջատարաը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալ», որի ակտիվում գրանցված է 64 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկո»-իր համաքաղաքացիներին զիջում է երերք միավորով: Սակայն «Բարսելոնա»-ն, որ մեկ խաղ պակաս է անցկացրել, հաղթանակի դեպքում կարող է շրջանցել «Ատլետիկո»-ին: «Ատլետիկո» - «Ռեալ»` 2:2 Գոլեր` կոկե 28', Գաբի 46' – Բենզեմա 3', Ռոնալդու 83'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր