Մարտական ոչ-ոքի` «Բայեր» - «Բորուսիա» խաղում. տեսանյութ
Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց Լևերկուզենի «Բայեր»-ին: «Բայարենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 75 րոպե, որից հետո փոխարինվեց:
32 տուրից հետո դորտմունդյան ակումբը մրցաշարային աղյուսակում 65 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը, իսկ «Բայեր»-ը 55 միավորով գտնվում է 4-րդ տեղում:
«Բայեր» - «Բորուսիա»` 2:2
Գոլեր` Լ. Բենդեր 7’, Կաստրո 35’ – Կիրխ 29’, Ռոյս 39’ (11մ)