211652_close_icon
views-count2604 դիտում article-date 01:07 22-06-2014

Մարտական ոչ-ոքի` Գերմանիա – Գանա խաղում. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը չկարողացավ հաղթել Գանայի ընտրանուն: Ֆորտալեզա քաղաքում կայացած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշվով: Առաջին խաղակեսից հետո թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնաամասում Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո Մարիո Գյոտցեն բացեց խաղի հաշիվը: Թվում էր, թե Գերմանիայի հաղթանակը անխուսափելի է , սակայն մոտ 10 րոպե անց հետապնդողի դերում հայտնվեցին հենց գերմանացիները: 54-րդ րոպեին Անդրե Այուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 63-րդ րոպեին Ասամոա Գյանը առաջ մղեց իր թիմին: Յոահիմ Լյովը միանագմից մարտի նետեց «ծանր հրետանին»: Խաղադաշտում հայտնվեցին Բաստիան Շվայնշտայգերը և Միրոսլավ Կլոզեն, ով փոխարինման դուրս գալուց հաշված րոպեներ անց վերականգնեց հաշվի հավասարակշռությունը և աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով կրկնեց Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոի ռեկորդը: Այժմ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողի և Կլոզեի հաշվին գրանցված է 15-ական գոլ: Խաղի մնացած ժամանակահատվածը անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություն չարձանագրվեց: [b]Գերմանիա – Գանա`2:2[/b] Գոլեր` Գյոտցե 51’, Կլոզե 71’ – Այու 54’, Գյան 63’ [img]https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-xpf1/t31.0-8/10463736_744431398928395_6814657654137147368_o.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր