211652_close_icon
views-count642 դիտում article-date 21:56 12-12-2014

Ավստրալիան Ուկրաինայի բանակին 2 միլիոն դոլար կտրամադրի

Ավստրալիան 2 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի բանակին: Այս մասին հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի պաշտոնական կայքում: Բանակին միջոցներ հատկացնելու մասին նշել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը` Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում: Ավելի վաղ Էբոթը Պորոշենկոյին առաջարկել էր ուրանի եւ ածխի մատակարարում, քանի որ Ուկրաինան այդ ապրանքների պահանջարկ ունի: Առաջարկն արդեն ուժի մեջ է: Ավստրալիան, թեեւ ատոմային էլեկտրակայան չունի, բայց աշխարհում ուրան արդյունահանող խոշոր պետություններից է:

Նմանատիպ նյութեր