Ավստրալիան նույնպես իրաքյան բանակին զենք մատակարարելու պատրաստակամություն է հայտնել
Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սպառազինություն կհասցնեն Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդերի համար: Այս մասին հաղորդում է France Press-ը՝ հղում անելով Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթթին:
«ԱՄՆ-ի կառավարությունը խնդրել է Ավստրալիային ռազմական տեխնիկա, այդ թվում՝ զենք և զինամթերք մատակարարելու մասին: C-130 Hercules և C-17 Globemaster ինքնաթիռները կմիանան այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ինքնաթիռներին, որպեսզի կատարեն այս կարևորագույն գործը»,-նշել է Ավստրալիայի վարչապետը:
Գործակալության փոխանցմամբ՝ օրեր առաջ իրաքյան բանակին սպառազինություն մատակարարելու պատրաստակամություն են հայտնել նաև Ալբանիան, Խորվաթիան և Դանիան: