869 դիտում
10:28 11-12-2014
ՀԵՀ Տավուշի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում մարզպետ Հովիկ Աբովյանի հետ
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Երիտասարդները հիմնականում ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորներ էին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, սակայն կային նաև արդեն բուհն ավարտած և աշխատող երիտասարդներ: Հենց սկզբից մարզպետ Հովիկ Աբովյանը հորդորեց երիտասարդներին, որպեսզի հանդիպումը չընկալվի որպես պաշտոնական միջոցառում, այլ լինի անկեղծ, անկաշկանդ զրույց: Նա նշեց, որ թեմաների սահմանափակում չկա, քանի որ երիտասարդությանը հետաքրքրող հարցերն էլ, հուզող խնդիրներն էլ բազմաթիվ են: «Բացի այդ, ինձ համար շատ կարևոր է լսել երիտասարդների կարծիքները տարբեր հարցերի վերաբերյալ»,- շեշտեց մարզպետը:
Արծարծված թեմաները տարաբնույթ էին. դրանք վերաբերում էին և հենց իրենց՝ ուսանողներին՝ ուսանողական հանրակացարաններ, աշխատատեղեր, և ընդհանուր առմամբ մարզին, համայնքներին առնչվող խնդիրներ էին՝ աղբահանություն, ասֆալտապատում, երթևեկություն, բնապահպանություն, մշակութային և հասարակական կյանք և այլն: Մարզպետը երիտասարդներին ներկայացրեց տարբեր ոլորտներում առկա ծրագրերը, ՀՀ կառավարության կողմից վերջին շրջանում սահմանամերձ համայնքներին տրված արտոնությունները, հետագա անելիքներն ու ծրագրերը:
Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ բարձրացված կոնկրետ հարցերին արագ լուծում կտրվեն, իսկ այն ոլորտների առնչությամբ, որտեղ համակարգային մոտեցումներ են պահանջվում, նա հավաստիացրեց, որ դրանք ամենօրյա աշխատանքային օրակարգով քննարկվում և քայլ առ քայլ մշակվում են:
Նմանատիպ նյութեր
5374 դիտում
09:33 25-07-2014
Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին․ ՀԺ
Այս բաժնից
700 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
694 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
673 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան