1685 դիտում
10:31 22-10-2014
ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորներն օգնության ձեռք մեկնեցին հակառակորդի կրակոցներից տուժած ընտանիքներին. ֆոտոշարք
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղան Տավուշի մարզի Այգեպար համայնքում: «Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում այցելեցին օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։
ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի կրակի տակ ապրող մարդիկ մեր ուշադրության պակասն ունեն։ «Չնայած ես տավուշցի եմ, հաճախ եմ լինում սահմանամերձ տարբեր համայնքներում, սակայն մեր սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն: Գյուղն ապրում է բնականոն հունով: Այգեպարցիներից տիկին Լարիսան ասում է՝ մի օր որ չեն կրակում, զարմանում ենք, անհանգստանում ենք»,- ասաց Կարեն Իսկանդարյանը:
Երիտասարդները եղան նաև հրդեհից տուժածների նոր բնակարանում։ ՀԵՀ մարզային կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին Այգեպարի մանկապարտեզ: Մանկապարտեզի սաներին փոխանցեցին հագուստ, խաղալիքներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
23:14 17-03-2018
370 մարզային ծրագիր. ՀԵՀ մարզային կենտրոնները ներկայացրին 2017թ. աշխատանքների հաշվետվությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
922 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1273 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1090 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան