Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ռեկորդային հաղթարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Քրիսթալ Փելասին»:
Մանկունյանցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարուան Ֆելայնին, մեկական անգամ աչքի ընկան Խուան Մատան և Ռոմելու Լուկակուն, որը 7 գոլով գլխավորեց ռմբարկուների մրցավազքը:
Այս խաղում մի շարք վիճակագրական փաստեր գրանցվեցին: «Քրիսթալ Փելասը» կրեց 7-րդ անընդմեջ ռեկորդը՝ 7 խաղում ոչ մի գոլ չխփելով: Սա ԱՊԼ-ի պատմության մեջ բացարձակ հակառեկորդ է:
Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» 7 տուրից հետո վաստակեց 19 միավոր և սա ԱՊԼ-ի պատմության մեջ մանկունյանցիների լավագույն մեկնարկն է: Նույնիսկ սէր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք նման ցուցանիշ չէր գրանցվել:
Այժմ «ՄՅՈւ»-ն դարձավ միանձնյա առաջատար, սակայն նրանից երեք միավոր ետ մնող «Մանչեսթեր Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել:
Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին:
[b]Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Քրիսթալ Փելաս»՝ 4:0
Մատա, 3, Ֆելայնի, 35, 49, Լուկակու, 86