211652_close_icon
views-count958 դիտում article-date 16:18 08-12-2014

Պենտագոնը խոստացել է,որ կշարունակի պատանդ վերցված ամերիկացիներին ազատելու գործողությունները

Միացյալ նահանգները շարունակելու է ահաբեկիչների կողմից պատանդ վերցված իր քաղաքցաիներին ազատելու ուղղությամբ հատուկ գործողությունները, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը: Վերջինս հայտարարություն արել է այն բանից հետո, երբ Եմենում ամերիկացիների ձեռնարկած օպերացիան ձախողվեց, իսկ Ալ-Քաիդայի զինյալների կողմից պատանդ վերցված ԱՄՆ-ի և Հարավ-աֆրիկյան հանրապետության քաղաքացիները սպանվեցին: Հեյգելը նշել է, որ չի կարծում, որ օպերացիայի ձախողումը չպետք է պատճառ դառնա, որ ԱՄՆ-ն հրաժարվի իր գործողություններիկց: Նա ընդգծել է, որ այդ գործողություները բավականին վտանգանվոր են, սակայն ԱՄՆ-ն շարունակելու է դրանք:

Նմանատիպ նյութեր