Իրաքի հատուկ ստորաբաժանումներն ազատել են պատանդ վերցված տասնյակ ուսանողներին և դասախոսներին
Այսօր Իրաքի ուժային ստորաբաժանումների գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ազատագրել Իրաքի Էր Ռամադի քաղաքի Ալ-Անբար համալսարանը և այնտեղ պատանդ վերցված ուսանողներին և դասախոսներին ազատ արձակել:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, համալսարանը զավթելուց և ուսանողներին ու դասախոսական կազմին պատանդ վերցնելու պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իրաքի եւ Լեւանտայի իսլամական պետություն» ծայրահեղ խմբավորումը: