ԱԱ-2018-ի եզրափակիչում Պոգբայի մարզակոշիկները աճուրդում վաճառվել են 30 հազ. եվրոյով
Փարիզում աճուրդով վաճառվել են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղակոշիկները:
Խաղակոշիկները, որոնցով 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ հաղթական հանդիպմանը՝ Խորվաթիայի հետ (4:2), վաճառվել են 30 հազ. եվրոյով:
Հասույթը տրվելու է Ֆրանսիայի աղքատ շրջանների կարիքավոր ուսանողներին:
Բացի այդ, Christie’s աճուրդում 4 հազ. եվրոյով վաճառվել է Պոգբայի խաղաշապիկը, որով նա խաղացել էր Եվրո-2014-ի 1/4 եզրափակիչում՝ Իսլանդիայի հետ: Եվս մեկ խաղաշապիկ, ԱԱ-2018-ի որակավորման փուլում Հոլանդիայ հետ խաղից, վաճառվել է 3 հազ. եվրո:
Պոգբայի մեկ այլ խաղաշապիկ, այս անգամ՝ «Մանչեսթեր Յունայթեդի», վաճառվել է 400 եվրոյով, իսկ նրա մի քանի խաղաշապիկներ գնորդներ չեն ունեցել: