211652_close_icon
views-count1096 դիտում article-date 20:31 30-12-2014

Կանխազգում էի, որ Գյոտցեն գոլ է խփելու Արգենտինայի հավաքականին. Կլոզե

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Միրոսլավ Կլոզեն կանխազգացել էր, որ Մարիո Գյոտցեն աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում գոլ է խփելու Արգենտինայի հավաքականի դարպասը: «Խաղից առաջ տեղի ունեցած նախավարժանքի ընթացքում, երբ հարվածում էինք դարպասին, ես կանխազգացի, որ Գյոտցեն գրավելու է մրցակցի դարպասը, և դրա մասին ասացի նրան: Լրացուցիչ առաջին խաղակեսից հետո ես կրկին մոտեցա Մարիոյին և ասացի, որ նրան կհաջողվի անել դա»,- Կլոզեի խոսքերը մեջբերում է Welt-ը: Հիշեցնենք, որ Գերմանիա- Արգենտինա հանդիպման 88-րդ րոպեին Գյոտցեն փոխարինեց Կլոզեին, իսկ 113-րդ րոպեին Գյոտցեն դարձավ խաղի միակ և հաղթական գոլի հեղինակը:

Նմանատիպ նյութեր