211652_close_icon
views-count3855 դիտում article-date 11:29 04-12-2014

Գրոզնիի կենտրոնում մարտեր են ընթանում իրավապահների և ահաբեկիչների միջև. տեսանյութեր

Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիում երեկվանից չեն դադարում մարտերը: Այս պահին Գրոզնիի կենտրոնում՝ Տպագրության շենքից ոչ հեռու գտնվող թիվ 20 դպրոցը, որում ահաբեկիչներ են գտնվում, շրջափակել են իրավապահները: Ահաբեկիչների և իրավապահների միջև փոխհրաձգությունը շարունակվում է: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է 7 ահաբեկչի ոչնչացման մասին: Ավելի վաղ նա Instagram_ում հայտնել էր ևս 6 ահաբեկիչների մահվան մասին: «Ես անձամբ եմ ղեկավարում հատուկ գործողությունը: Մեր գլխավոր նպատակն է թույլ չտալ, որպեսզի խաղաղ բնակչության շրջանում զոհեր լինեն»,-գրառել է նա: Ավելի վաղ «Իմարաթ Կավկազ» ահաբեկչական խմբավորման անդամները տեսանյութ են հրապարակել, որում սպառնում են մինչև վերջ կռվել իրենց մուսուլման քույրերին ստորացնելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր