211652_close_icon

Սլավյանսկի կենտրոնում մարտեր են ընթանում

views-count1344 դիտում article-date 10:46 02-05-2014
Սլավյանսկի կենտրոնում մարտական գործողություններ են սկսվել տեղի աշխարհազորայինների և ուկրաինացի ուժայինների միջև։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքի վարչության ներկայացուցչին։ «Ուկրաինայի բանակն ուղղաթիռից դեսանտ է իջեցնում, մարտերն արդեն տեղափոխվել են քաղաքի կենտրոն»,֊ հայտնել են քաղաքի վարչությունում։ Նշենք, որ ավելի վաղ Սլավյանսկի քաղաքապետ Վյաչեսլավ Պանամարյովը հայտնել էր, որ ուկրաինական ուղղաթիռները կրակում են քաղաքի ուղղությամբ։ Ըստ նրա խոսքերի՝ ոչնչացվել է 2 ուղղաթիռ։ Օդաչուներից 1֊ը զոհվել է, մյուսը գերի է վերցվել։

Նմանատիպ նյութեր