211652_close_icon

Մինչև տարեվերջ կհրապարակվի դիվերսանտների դատավճիռը

views-count1267 դիտում article-date 18:42 03-12-2014
Լեռնային Ղարաբաղի պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Դեկտեմբերի 12-ին սկսվում է դատական վիճաբանությունների փուլը: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ կհրապարակվի դիվերսանտների դատավճիռը: Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբով անչափահասի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնության, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբով հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու համար: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/37977]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր