Այսօր կհրապարակվի Մոհամեդ Մուրսիի վերջնական դատավճիռը
Եգիպտոսում այսօր կհրապարակվի երկրի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի, ինչպես նաև «Մահմեդական եղբայրներ» շարժման տասնյակ ղեկավարների վերջնական դատավճիռը:
Կահիրեի քրեական դատարանը պետք է չեղյալ հայտարարի կամ հաստատի մահվան դատավճիռը, որը կայացվել է մայիսի 16-ին:
Նշենք, որ Մուրսին Եգիպտոսի նախագահ է դարձել 2012թ-ին, սակայն մեկ տարի անց տապալվել է զինվորականների կողմից և մինչև օրս ոստիկանների հսկողության տակ է: Նա մեղադրվում է պետական դավաճանության, ինչպես նաև 4 տարի առաջ բանտից փախչելու մեջ: