Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույի» դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 5-ին
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի դատական նիստը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մեսրոպ Մակյանը գնաց խորհրդակցական սենյակ, հայտարարելով, որ դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ դատախազը Ա. Ղազարյանի համար պահանջել էր 1 տարի 6 ամիս ազատազրկում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի