2369 դիտում
19:29 30-11-2014
Երևանում կայացավ «Երիտասարդությունը և ԵՏՄ՝ հնարավոր հորիզոններ և իրական հեռանկարներ» թեմայով կլոր սեղանը
Նոյեմբերի 28-ին Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) նախաձեռնությամբ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ «Երիտասարդությունը և ԵՏՄ՝ հնարավոր հորիզոններ և իրական հեռանկարներ» թեմայով կլոր սեղանը:
Կլոր սեղանի նպատակն էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երիտասարդ մասնագետների հնարավորությունների և հեռանկարների բացահայտումը, ինչպես նաև միասնական տնտեսական միության տարածքում համագործակցության ձևերի որոշումը:
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Մարկ Կալինինը, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը, Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը, աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Ռուբեն Բարենցը, «Հայրենանվեր երիտասարդեների միավորում» ՀԿ գործադիր տնօրեն, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Նանե Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ:
Միջոցառման ընթացքում ընթերցվեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ողջույնի խոսքը: «Քննարկումներից ծնվում է ճշմարտությունը: Ողջունում եմ այսօրվա կլոր սեղանի մասնակիցներին, ես ուզում եմ մաղթել ձեզ լավ և արդյունավետ աշխատանք: Մաղթում եմ ձեզ, որպեսզի ձեր աշխատանքը պտուղներ տա, և ձեր գաղափարները կյանքի կոչվեն և դառնան մեկ մասնիկը այն ընդհանուր տան, որը մենք կառուցում ենք», – նշել է դեսպանը իր ուղերձում:
Իր խոսքում Արամ Սաֆարյանն ասաց. «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում ավելի քան 350 հասարակական կազմակերպություններ միավորվել և ստեղծել են եվրոպական ինտեգրման կողմնակիցների բավական տպավորիչ ֆոն, սակայն Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակիցները և նրա դաշնակիցները միշտ էլ գերակշռել և կազմել են 67% ոչ քիչ: Այս ցուցանիշը միշտ էլ տատանվել է 70-80%. Ես կարող եմ փաստել սա որպես փորձագետ, որը ուսումնասիրել է տվյալ խնդիրը 2001 թ.-ից »:
Իր հերթին, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Մարկ Կալինինը ասաց. «Եթե մենք, որպես Բոլոնիայի գործընթացի անդամներ, Եվրոպական միության անդամ չենք, ապա, ըստ էության, մեր հետաքրքրությունը համապատասխան չափանիշներին՝ ընդունված Բոլոնիայի գործընթացի շրջանակներում, չպետք է լինի այնքան բարձր , որքան ԱՊՀ շրջանակներում և, իհարկե, ոչ թե այնքան բարձր, որքան նոր Եվրասիական տնտեսական միության շրջանակում, քանի որ, ըստ էության, մենք ստեղծել ենք բաց շուկա, այդ թվում, մարդկային ռեսուրսների, որտեղ շարժունությունը առաջնային է: Մեր կրթական համակարգը պետք է հարմարվի նոր իրականությանը»:
Արման Բոշյանը ընդգծել է. «Ոչ մի պետություն հենց այնպես չի քանդվում. այն միշտ քանդում են: ԽՍՀՄ պարտվեց Սառը պատերազմում: 1991 թ.-ին դա հետխորհրդային տարածքում հանգեցրեց ընդհանուր ճգնաժամի և, ըստ էության, բոլոր նախկին Խորհրդային Միության 15 երկրների գաղութացման, այդ թվում, ներկայիս Ռուսաստանի Դաշնության: Գաղութացումը արտահայտվում է ոչ թե բանակ մտցնելով, այլ օկուպացիա տնտեսական բուրգերով: Ծրագրերը, որոնք ուներ Հիտլերը, ի վերջո, իրականացրեցին մի խումբ դավաճաններ Գորբաչովի գլխավորությամբ: Սառը պատերազմը դեռ շարունակվում է, և դրա նպատակն է հետխորհրդային տարածքի բնակչության համընդհանուր ոչնչացում՝ նվազեցնելով բնակչության թիվը մինչև 30 մլն մարդ, բնական պաշարների փոխանցում արևմտյան մետրոպոլիա: Դա է իրականությունը »:
Զեկույցներով հանդես եկան Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ:
Կլոր սեղանի շուրջ բարձրացված հարցերի հիման վրա պատրաստվեց և ընդունվեց առաջարկությունների բանաձև, ուղղված Հայաստանի կառավարությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, բարձրացված խնդիրների մի շարք նախագծերի և նախաձեռնությունների իրականացմանը նպաստող ուղիների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
18:54 02-12-2021
Երևանում կայացել է «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության» ծրագրի ներկա իրավիճակը և 2022-ի պլանները» կլոր սեղանը
Այս բաժնից
937 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան