1505 դիտում
16:19 06-06-2019
Մոսկվայի Պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Հոբելյանական 2019» կլոր սեղանը՝ նվիրված Կոմիտասի, Հ. Թումանյանի, Ս. Կապուտիկյանի, Գ. Էմինի, Պ. Սևակի հոբելյաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 4-ին Մոսկվայի Պետական լեզվաբանական համալսարանում (ՄՊԼՀ) տեղի ունեցավ «Հոբելյանական 2019» («Юбилейный 2019») խորագրով կլոր սեղան, որը նվիրված էր հայ մեծերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա, Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի 100-ամյա և Պարույր Սևակի 95-ամյա հոբելյաններին։ Միջոցառումը կազմակերպված էր ՀՀ դեսպանության հետ համատեղ:
Միջոցառումը մեկնարկեց ՄՊԼՀ-ի Ծրագրային գործունեության և երիտասարդական քաղաքականության գծով պրոռեկտոր Ինարա Գուսեյնովայի, «Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի» տնօրեն Արմինե Մարտիրոսյանի և ՀՀ դեսպանության խորհրդական Կարինե Դանիելյանի ողջույնի խոսքերով։ Բացմանը հետևեցին բուն ելույթները, որոնք համատեղվում էին ինչպես «Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի» սաների, այնպես էլ համալսարանի հայ և օտարազգի ուսանողների կողմից պատրաստված գեղարվեստական համարներով: Միջոցառման ընթացքում հնչեցին մեծ բանաստեղծների սիրված ստեղծագործությունները, Կոմիտասի երաժշտությունը և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Կլոր սեղանի աշխատանքին իր մասնակցությունն էին բերել բազմաթիվ մասնագետներ՝ լեզվաբաններ, թարգմանիչներ, ասմունքողներ և այլք:
Տեղեկանք․ Մոսկվայի Պետական լեզվաբանական համալսարանը հանդիսանում է ԱՊՀ լեզուների և մշակույթի բազային կազմակերպություն, որի շրջանակներում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից գործում է «Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2487 դիտում
14:50 05-10-2019
Հոկտեմբերի 7-ը՝ Գրադարանավարի օր. նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին
2554 դիտում
21:22 12-07-2019
Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված մեծամասշտաբ հոբելյանական համերգ կանցկացվի
Այս բաժնից
550 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
475 դիտում
18:13 01-05-2024
Մեկնարկել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը