Նարեկ Կարապետյանի հարցազրույցը, որ պետք է ցնցումների մեջ գցեր օրվա իշխանություններին, լիովին կանխատեսելի էր. Անդրանիկ Գևորգյան
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը, որ պետք է ցնցումների մեջ գցեր օրվա իշխանություններին՝ լիովին կանխատեսելի էր: Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանը:
«Պարոնա՛յք, դուք չեք տիրապետում իրավիճակին.
Այն, որ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հայտնի լրագրող, քաղաքական վերլուծաբան և հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնի հետ պետք է ցնցումների մեջ գցեր օրվա իշխանություններին՝ լիովին կանխատեսելի էր, քանի որ միջազգային լրջագույն հարթակում հնչած սթափ ու փաստարկված խոսքը կարող է բացել այն փակագծերը, որոնք տարիներ շարունակ փորձել են փակ պահել աղմուկով, պիտակներով ու կեղծ քարոզչական թեզերով։
Բայց այն, ինչին ականատես ենք հիմա՝ հերթական էժանագին փորձերն են հասարակության ուշադրությունը շեղելու, մանիպուլյացնելու և կեղծիքին հավատացնելու նպատակով՝ մոռանալով, որ այս մեխանիզմները հանրության համար այլևս չեն աշխատում՝ իրենց սպառել են, ինչպես որ այն գործածողները։
7 տարի շարունակ նույն գործիքակազմով փորձել են մոլորեցնել մարդկանց՝ կտրելով իրականությունից, սուտը դարձնելով «նորմալ», իսկ ճշմարտությունը՝ «ծայրահեղություն»։ Բայց այս ընթացքում մի կարևոր բան են մոռացել՝ հասարակությունն ունի արդեն իսկ ձևավորված «քաղաքական իմունիտետ»։ Այսօր մարդիկ տեսնում են, համեմատում են և եզրակացություն են անում։ Եվ հենց դա է իշխանությունների իրական վախը, ոչ թե հարցազրույցը։
Ուստի առաջարկում եմ՝ մի չափեք բոլորին ձեր տձև արշինով։ Հանդարտվեք։ Խորը շունչ քաշեք։ Եվ փորձեք ընդունել մի պարզ ճշմարտություն, որ իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակը ուժեղանում ու օրեցօր հստակ է դառնում ՄԵՐ ՁԵՎՈՎ:
Հ.Գ. Ժամանակին դուք էիք ասում, որ օրվա իշխանությունները իրավիճակին չեն տիրապետում, հիմա մենք ենք ասում՝ պարոնա՛յք, դուք իրավիճակին չեք տիրապետում»: